Բելգիայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներ, այդ թվում`տարբեր բուհերի ուսանողներ իրենց զորակցությունն են հայտնում Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը»: Երիտասարդները հավաք են կազմակերպել Անտվերպեն քաղաքում՝ իրենց ձայնը բարձրացնելով հայրենիքի տարածքների միակողմանի զիջումների դեմ:
Սառա Հակոբյանը, որ Սովորում է Լյուվենի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում, երիտասարդների անունից նշեց. «Լինելով Հայ Առաքելական սուրբ եկեղեցու զավակ, ես եւ Բելգիայում բնակվող իմ հասակակից շատ ընկերներ մեր զորակցությունն ենք հայտնում Բագրատ սրբազանին, ով առաջնորդում է ճշմարտության պայքարն ընդդեմ կեղծի եւ խաբեության: Սիրելի Սրբազան, մենք Ձեզ հետ ենք, Աստված զորավիգ լինի Ձեզ եւ մեզ: Հայաստանը համայն հայության հայրենիքին է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ