Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքին բերում են կանգնեցնեն, ի՞նչ անվտանգության երաշխիք». կիրանցի կին

Մայիս 18,2024 11:30

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է կիրանցիների հետ: Նրան գյուղացիները տարբեր հարցեր են ուղղում՝ սկսած գյուղը կիսվելուց, վերջացրած անվտանգության երաշխիքներով: Սանոսյանը անորոշ պատասխաններ է տալիս:

Լրագրող Անի Գեւորգյանի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ի պատասխան, նախարարն ասաց. «Որ ճանապարհը կառուցենք, ինքն իրենով կլինի անվտանգություն: Մենք փորձում ենք ստեղծված իրավիճակը կառավարել… Որ էս երկիրը հինգ օր թողնենք ձեզ, խաղաղություն չի լինի»:

Հարցին՝ փաստորեն նախ ստորագրել են, նոր են եկել քննարկման, գյուղացիների հետ հանդիպման, նոր են ծանոթանում իրավիճակին, նախարարն ասաց, որ պարտադիր չէ իր՝ ամեն օր գյուղ գալը, քանի որ համայնքի ղեկավարից տեղեկանում են իրավիճակի մասին:

«Տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման պրոցես, այդ պրոցեսին հաջորդում է այլ պրոցես: Մարդիկ հետաքրքրվում են արդարացիորեն, մենք հարցերին ենք պատասխանում: Մենք գիտենք, որ  մոտավոր ճանապարհն ինչպես է անցնում, մարդկանց նախնական տարբերակն ասել ենք, մնացածը շինարարության ընթացքում պարզ կլինի»,-ասաց Սանոսյանը:

Գյուղում ծանր վիճակ էր, սահմանազատման հետեւանքով իրենց օրինական սեփականությունը կորցնող կանայք լաց էին լինում: «Թուրքին բերում են կանգնեցնեն, ի՞նչ անվտանգության երաշխիք, սկսի իրենք չգիտեն, ինչ է լինելու, ծախել են պրծել թուրքերին, էլ ինչ են ուզում»,-ասաց կանանցից մեկը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031