ՀԱՊԿ-ում պատասխանել են NEWS.am-ի հարցմանը՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների առնչությամբ
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Բելառուսի նախագահը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել էր հետևյալը. «Նորից մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ միասին ճաշի ժամանակ փիլիսոփայորեն զրուցում էինք։ Հետո եկանք այն եզրակացության, որ պատերազմը կարելի է հաղթել»։ (մեջբերումը APA-ի):
Նկատի ունենալով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրի ղեկավարը փաստացի ընդունում է, որ ագրեսորի (Ադրբեջանի) հետ քննարկել է ՀԱՊԿ մեկ այլ անդամի (Հայաստանի) դեմ սպասվող ագրեսիան, NEWS.am-ի թղթակիցը կապ է հաստատել ՀԱՊԿ քարտուղարության հետ՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի դիրքորոշումը պարզելու հույսով։ Պարզվեց, որ ՀԱՊԿ դիրքորոշումը հանգում է դիրքորոշման բացակայության:
«Ձեր մեջբերած հայտարարությունը արվել է ինքնիշխան պետության ղեկավարի կողմից երկկողմ երկխոսության շրջանակում և չի կարող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատականի առարկա լինել»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում