Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ «ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը» ազատ արձակվեցին:
Հիշեցնենք, որ նրանք բոլորը «Ազատազէն» Կրթական Հասարակական Կազմակերպության անդամներ են:
«Շատ վշտացած եմ, որ ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը, նույն ապօրինություններով:
Կարդացեք նաև
Շատ վշտացած եմ, որ իմ տարիքի ոստիկանները ու քննիչները ստիպված նման կերպ են վարվում ցուցարարների հետ։ Շատ վշտացած եմ նաև, որ ընտանիքիս ու Սրբազանի կողքը 3 օր չեմ եղել: Այսօր կուղղեմ այդ բացը»,-նշել է Իշխան Գևորգյանը։
«Տարոսը մյուս քաղաքական բանտարկյալներին»,- գրում է փաստաբանը: