Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կայքը

Մայիս 17,2024 19:33

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել գործակալության պաշտոնական կայքի և Անձնական տվյալների պաշտպանության առցանց դասընթացի շնորհանդեսը:

Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդգծել է, որ շուրջ 10 տարի գործող կառույցի համար կայքի ստեղծումը կարևոր է ՝ ուղիղ, ոչ միջնորդավորված կապ հաստատելու քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու անձանց հետ, և նաև այս միջոցով ապահովելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածությունը:

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգմացման դաշնային նախարարության պատվիրակմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդի» հայաստանյան ծրագրերի համակարգող/տարածաշրջանային ծրագրի ղեկավար Հրաչիկ Յարմալոյանը ներկայացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ ընթացող բազմամակարդակ արդյունավետ համագործակցության մասին՝ առանցքային կարևորություն հաղորդելով Գործակալության կայքի ներկայացմանը և Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում հանրային ծառայողների համար մշակված առցանց դասընթացին, որն իր տեսակի և ձևաչափի մեջ առաջինն է Արևելյան գործընկերության տարածաշրջանում:

Հրաչիկ Յարմալոյանը նշել է, որ տեսանելի են այն ջանքերը, որ գործադրում են թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ այս ոլորտը զարգացնելու և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կայացումը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու ուղղությամբ:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է Հանրային ծառայողների համար նախատեսված Անձնական տվյալների պաշտպանության դասընթացի բովանդակությունը: 7 մոդուլներից, դրանց վերաբերյալ թեստերից, աուդիովիզուալ, խաղարկային բաղադրիչներից բաղկացած դասընթացը հասանելի է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության (Pdpa.am) պաշտոնական կայքում:

Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ էլեկտրոնային դասընթացն ստեղծվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Քաղաքացիական ծառայության գրասենյակի, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ակտիվ համագործակցությամբ և ֆինանսավորվել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

 

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031