«Ազատություն». Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անկարայում կայացած հանդիպմանը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը։
Հանդիպումից հետո Կոբախիձեն ճեպազրույցում ասել է․ –
«Մենք ողջունեցինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա սկսվել է պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացը։ Սա հիմք կծառայի երկու պետությունների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: