Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան. Հիմքեր կան պնդելու, որ եղած ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է

Մայիս 17,2024 17:41

Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ,

մասնավորապես՝

1.Այս ու մնացած բոլոր որոշումներն այդպես էլ չընդունվեցին հանրային քննարկումների արդյունքում, այլ՝ նախագիծը մշակվեց ու շրջանառվեց գաղտագողի կերպով՝ խախտելով ներառականության ու ժողովրդավարության թե՛ ներպետական օրենսդրությունը, թե՛ միջազգային սկզբունքները: Մեր հասարակական ճնշման ներքո մարտին մի քանի օր քննարկումների իմիտացիա արեցին որոշ խմբերի հետ, բայց անհատ արցախցիների հետ կայացած այդ հանդիպումները շատ հեռու էին ներառականությունից: Ավելին, իշխանությունները լրիվությամբ անտեսեցին նաև Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչների շարունակական պատրաստակամությունը աջակցելու ծրագրի մշակման աշխատանքներին:

2.Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, իսկ ավելի ճիշտ՝ մի շարք հիմքեր կան պնդելու, որ եղած ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է:

3.Հաստատված ծրագիրը սկզբունքային խնդիրներ ունի ընտրված մոտեցումների առումով, որոնք չեն լուծելու ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի թեմայի պահպանման հարցը, ո՛չ տեղահանված անձանց մեծամասնության մարդասիրական խնդիրները, ո՛չ էլ ՀՀ ժողովրդագրական խնդիրները: Ավելի մանրամասն կարծիքս կհայտնեմ առաջիկա օրերին, երբ հասցնեմ ավելի խորությամբ ուսումնասիրել ու վերլուծել հրապարակված նյութերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031