Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է ՀՀ տնտեսության ներդրումային գրավչությունը. ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի ամփոփում

Մայիս 17,2024 17:15

Մայիսի 14-ից 16-ը Երևանում անցկացվել է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Հայաստանն այն հյուրընկալել է առաջին անգամ:

Ֆինանսական ոլորտում աննախադեպ այս միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել շուրջ 3000 մասնակիցների 74 երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ, բիզնես առաջնորդներ և ֆինանսական ոլորտի փորձագետներ:

Համաժողովի ընթացքում անցկացվել է բիզնես ֆորում, որի շրջանակներում կազմակերպվել են պանելային քննարկումներ և տարբեր ցանցային միջոցառումներ: Պանելային քննարկումներին այս տարի հանդես են եկել գրեթե 200 բանախոսներ, իսկ ամբողջ աշխարհից առցանց տարբերակով այդ քննարկումներն ունեցել են ավելի քան 35 000 հետևորդ:

ՎԶԵԲ ղեկավարությունը և համաժողովի մասնակից միջազգային բոլոր գործընկերները մեծ գոհունակություն են հայտնել համաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձությունը՝ «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն, որ գեներացնում է նորարարություն» թեմայով ներդրումային նիստը: Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստը բացառիկ հնարավորություն էր՝ բացահայտելու երկրի առավելությունները գործարարությամբ զբաղվելու և մասնավոր հատվածում ու երկրի ռազմավարական նախաձեռնություններում ներդրումներ կատարելու տեսանկյունից։ Այն նաև լավ առիթ էր Հայաստանը դիրքավորելու որպես տեխնոլոգիական ոլորտի տարածաշրջանային առաջատար երկիր:

Նիստի ընթացքում, մասնավորապես, ընդգծվել է ՀՀ տնտեսության ներդրումային գրավչությունը՝ շեշտը դնելով կրթության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում նախաձեռնությունների և գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու ռազմավարությունների, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկի» դերի վրա՝ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հասնելու համատեքստում:

Համաժողովի շրջանակներում մայիսի 14-ին տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը:

Ծրագրով նախատեսվում է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հիմնել Մաքսային և լոգիստիկ կենտրոն: Կենտրոնը կբարձրացնի մաքսային գործառնությունների արդյունավետությունը և թափանցիկությունը, կբարելավի ծառայությունների մատուցման որակը և «Մեկ պատուհանի» ներդրման արդյունքում կկրճատի մաքսազերծման ծառայությունների համար պահանջվող ժամանակը։

Մայիսի 15-ին՝ Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստի ժամանակ, ստորագրվել է «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ փաստաթուղթը, իսկ մայիսի 16-ին Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) հետ կնքվել է 2024-2027թթ. համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031