Մարտ ամսին թենիսի միջազգային ֆեդերացիան հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին թույլատրվելու է չեզոք դրոշի ներքո մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին։ Սակայն դրա համար պայման կա. նրանք պետք է համապատասխանեն Միջազգային օլիմպիական կոմիտեի սահմանած չափորոշիչներին։
Եթե մարզական առումով թենիսիստների հետ կապված ամեն ինչ նորմալ է. նրանք հաջողությամբ մասնակցում են միջազգային խոշորագույն մրցաշարերին, խնդիրներ կարող են առաջանալ այլ հարցերում։
ՄՕԿ-ի սահմանած չափորոշիչները խախտելու համար «մեղադրանք» է առաջադրվում աշխարհի 18-րդ ռակետ ռուսաստանցի մեր հայրենակից Կարեն Խաչանովին։ Բանն այն է, որ նա համարձակվել է մայիսի 9-ի առիթով համացանցում շնորհավորել Հաղթանակի օրը՝ տեղադրելով 9 թիվը եւ գեորգիեւյան ժապավենը։
Այս արարքի համար Կարեն Խաչանովը կարող է զրկվել Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ