Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ելնելով երկրում ստեղծված ծանր իրավիճակից, իշխանությունների կողմից տարվող կործանարար քաղաքականությունից, ինչպես նաև դեմ լինելով խաղաղության անվան տակ միակողմանի զիջումներին՝ ողջունում և իր զորակցությունն է
հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր ուսերին ունենալով բազմամյա պետական շինարարության փորձ, գործելով բացառապես ի շահ հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի, պատրաստ է հանդիպել շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ավելի մանրամասն քննարկել
հետագա անելիքները։
Կամք, հավատ և ողջախոհություն բոլորիս։
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Կարդացեք նաև