Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հարաճող բռնապետություն է՝ խարսխված ոչ թե ժողովրդավարության, այլ՝ ուժային կառույցների վրա. Լիլիթ Գալստյան

Մայիս 17,2024 16:22

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ նիկոլական ԴԵՄՔԸ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե ապացուցվի, որ ժողովրդավարությունը խարխլվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման գործընթացում։

Զարմանալիորեն ԱՄՆ-ն և առհասարակ Արևմուտքն այսպիսի նախանձախնդրություն չցուցաբերեցին և պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի նկատմամբ, երբ վերջինս 2020-ին Արցախում քիմիական զենք էր օգտագործում, 9 ամիս տևողությամբ տոտալ բկոկադայի մեջ էր պահում Արցախահայությանը, ուղղակիորեն ցեղասպանական գործողություն էր իրականացնում՝ հայաթափելով երեքհազարամյա Արցախը կամ այսօր, երբ անթաքույց ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։

Զարմանալիորեն այն Արևմուտքը, որը Շառլ Միշելի շուրթերով Հայաստանին նշաձողն իջեցնելու հորդորներ էր տալիս, աչք փակեց նաև այդ քաղաքականության հետևանք ադրբեջանական էթնիկ զտման և ռազմական գործողության վրա, դառնալով ցեղասպանության գործակից և պատասխանատու։

Այդ նույն Արևմուտքը աչք փակեց Ադրբեջանի բռնապետի ոչ ժողովրդավարական ընտրության վրա և առաջինը շնորհավորեց բռնապետին։

Այդ նույն Արևմուտքը՝ Ֆոն Դեր Լայենի տեսքով փարվեց բռնատեր Ալիևին՝ հայտարարելով ստրատեգիական գործընկերության և ակնհայտորեն ռուսական բովանդակությամբ ադրբեջանական նավթագազային առաջնահերթությունների մասին։

Արևմուտքի կրկնակի ստանդարտները, միջազգային իրավունքի և սկզբունքների բռնաբարման անհաղորդությունը կամ խուլի և կույրի վարքագծի դրսևորումը սպանում են հարգանքը և հավատը միջազգային կառույցների նկատմամբ, անգամ «ժողովրդավարություն» խիստ էլաստիկ հասկացության նկատմամբ ալերգիա առաջացնում:

Ի դեպ, այս օրերին ոստիկանական ուժերը խայտառակ բռնություններ և անհամաչափ գործողություններ են գործադրվում խաղաղ հանրահավաքների մասնակիցների նկատմամբ։ Հայաստանը վերածվել է համատարած ոստիկանապետության` արևմտյան գրանտներով «բարեփոխված» ոստիկանապետության։

Ոստիկանությունն, ըստ էության թքած ունի։ Համակարգը նման վարքագիծ և բռնություններ է գործադրում անգամ այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանության անհամաչափ գործողություններն արձանագրվել են Freedom House-ի և Պետդեպ-ի զեկույցներում։

Իսկ իրականում, այսօր Հայաստանում ո՜չ թե Մարդու իրավունքների, ո՜չ թե ժողովրդավարության «խարխլման» հետ ենք առերեսվում, այլ սահմանադրական կարգի տապալման։

Հայաստանը հարաճող բռնապետություն է՝ խարսխված ոչ թե ժողովրդավարության, այլ՝ ուժային կառույցների վրա։

Ժողովրդավարական արևմուտքը կարծես թե չի տեսնում… իսկ ավելի շուտ՝ տեսնում է այն, ինչ շահեկան է։

Կարծում եմ Արևմուտքը մտածելու բան ունի․ եթե նրանց պատկերացրած ժողովրդավարությունը նիկոլի դեմքն ունի, ապա արթնացող հայ մարդն իրավունք կունենա կողմնորոշիչներ ճշտելու.

ENOUGH IS ENOUGH!!!!

Թբիլիսիում ընդդիմության փողոցային երթում ԵՄ անդամ երկու երկրի դեսպանների ներկայությունը շատ բանի մասին է…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031