«Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում խուզարկություններ են իրականացվում։ ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված առևտրային կենտրոններում, տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ։ Այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում նախաքննության շահերից ելնելով»,- նշեցին ՔԿ-ից։
Հատկանշական է, որ «Էվրիկա» գրուպը պատկանում է ազգությամբ եզդի Թեմուր Ուսուբովին։ Թե որքանով է սա կապված եզդիական համայնքի ներկայացուցիչների՝ Տավուշի թեմի առաջնորդությամբ շարժմանը միանալու հետ և արդյոք փորձ է արվում ճնշումներ գործադրել՝ դեռևս վաղ է հստակ արձանագրում կատարելը։ Նշենք նաև, որ այսօր ՊԵԿ-ը ևս հայտարարություն էր տարածել՝ առևտրի կենտրոններին ՀԴՄ չտպելու համար տուգանելու մասին, նշված ցանկում էր նաև «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը, որը, ըստ ՊԵԿ-ի՝ տուգանվել է 10 մլն դրամի չափով։
Իզաբել Սահակյան