Միացյալ Արաբական Էմիրություններում շարունակվում է շախմատի Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարը։
Խաղացված երեք տուրից հետո ուժեղագույնների խմբում հանդես եկող Հայաստանի չորս ներկայացուցիչներից գրոսմայստերներ Սամվել-Տեր Սահակյանը եւ Մանուել Պետրոսյանը վաստակել են 2,0-ական միավոր եւ գտնվում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածներում։ Հայկ Մարտիրոսյանն ունի 1,5, Շանթ Սարգսյանը՝ 1,0 միավոր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ