«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Երեւանի պետական համալսարանում բաց դասախոսություն է կարդում ուսանողների համար։
Ուսանողներից մեկը հարց ուղղեց Բագրատ սրբազանին այն մասին, որ իշխանության ներկայացուցիչները Եկեղեցուն մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու համար։
«Ով քեզ ասում է քաղաքականություն բառը, հիշիր, որ մեր երկրում քաղաքականություն գոյություն չունի։ Ամեն ինչ հիմնված է այս մարդու որդիների կողմից ստի, մանիպուլյացիների, խաբելու, մոլորեցնելու վրա։ Որեւէ գործառույթ քաղաքական իմաստով չի իրականանում, որեւէ ինստիտուտ՝ որպես քաղաքական միավոր, չի գործում։ «Հայկական ժամանակ» թերթն ավելի մեծ ազդեցություն ունի, քան ներքին գործերի նախարարությունը կամ դատախազությունն ու ԱԱԾ-ն։ Հետեւաբար, մեր գործը ոչ թե քաղաքականությամբ զբաղվելն է եւ եթե նույնիսկ զբաղվում ենք, պատճառը եղել է այն, որ դուք այնքան եք ոչնչացրել ամեն ինչ, որ ստիպված մենք ենք զբաղվում»,- ասաց Բագրատ սրբազանը։
Նա հավելեց․ «Մարդկանց սաստելը, ասել, որ երկիրը հանձնելը սխալ է, այս քաոսը ստեղծելը, թշնամություն ու ատելություն տարածելը սխալ է, փողոցում մարդկանց վրա թքելը սխալ է, ավտոյի տակ գցելը սխալ է, սա քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի»։
Կարդացեք նաև
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ