Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Սուլեյման Սուլեյմանլըն գրում է.
«Նախագահ-ահաբեկիչ Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, որպեսզի պահի իշխանությունը։ Նրա հայրը` Հեյդար Ալիևը, Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին։ Կյանքեր խորտակող Ալիևը, ունենալով միապետ Էրդողանի կողմից տրված իշխանություն, խոսում է այնպիսի ժողովրդավար պետության դեմ ինչպիսին Ֆրանսիան է։
Ադրբեջանում 300-ից ավելի քաղբանտարկյալ կա, իսկ աշխարհը դեռ լռում է»:
«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք