Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այսօր ԱԺ-ում վրդովվեց, երբ լրագրողը նրա կնոջ կիսած գրառման մասին հարց տվեց։ Լրագրողը հղում անելով լրատվամիջոցներին, հետաքրքրվեց, թե ինչպես Պապոյանը կմեկնաբանի իր կնոջ՝ Աննա Թորոսյանի կիսած ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ցույցի մասնակիցներին անասուն են անվանում:
«Դուք սուտ եք խոսում, նման բան չի ասել։ Սուտ եք ասում»,-բորբոքված պատասխանեց Պապոյանը։
Լրագրողը ցույց տվեց հրապարակումը, որտեղ գրված է. «Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ Նոյան տապան կոչելու համար»:
«Տեսա՞ք, որ սուտ եք խոսում: Ապացուցվեց, որ սուտ եք խոսում»,- արձագանքեց Պապոյանը։
Կարդացեք նաև
Նա չպատասխանեց լրագրողի հարցին՝ ի՞նչ նկատի ունի, ի՞նչ նշանակում «երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ․․․ », նախարարը վրդովված տոնով ասաց՝ ե՞ւ, դա ի՞նչ է նշանակում:
Նա չպատասխանեց հարցին, մտավ աշխատասենյակ ու փակեց դուռը։
Oragir.news-ը գրել է, որ Պապոյանի կինը՝ Աննա Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին վիրավորող հրապարկմամբ, որտեղ գրված է՝ «այաթոլլա-բագրատի սիրելի ակումբը», նա նաեւ կիսվել է մեկ այլ նյութով, որը մակագրված է՝ «ի՞նչ գործ ունի Բագրատ սրբազանը սա#անիստների ակումբում»։