Ուշադրություն
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են
տեղումներ թաց ձյան և ձյան տեսքով։
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում օդում
սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ։
Երևան քաղաքում՝
Մայիսի 17-ի, 18-ի և 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 18-ի և 20-ի գիշերը, 19-ին և 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Մայիսի 18-ի գիշերը առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 32.3°C (1962թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 6.7°C (1968թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 16.9°C
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն