«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն տարածվող լուրերին, թե «3000 դրամով մարդիկ են բերում հանրահավաքի»։
Դիտարկմանը, որ հենց ՔՊ-ականներն են այդ լուրերը տարածում, նա ասաց․ «Իրենք եթե 3000 դրամ էլ չարժեն, ես ինչ անեմ։ Մեկ անգամ ասել եմ, նորից եմ ասում՝ ինստիտուտներ կա՞ն այս երկրում, թե՞ չկան։ Դատախազությունը, ԱԱԾ-ը գործո՞ւմ են, դատախազություն կա՞, թող գնան պարզեն»։
Դիտարկմանը, որ Քննչական կոմիտեն է այդ մասին հայտնել, Բագրատ սրբազանը պատասխանեց, «Քննչական կոմիտեն գլուխը պատին է տվել, թող գնան մարդկանց գտնեն ու փաստեն։ Թող փաստ ցույց տան, չգնան սրան-նրան ձայնագրեն, ի՞նչ է, իրենց համար դժվա՞ր է ինչ-որ բան սարքելը։ Իրենց մակարդակը չի հասել այստեղ ու չի էլ հասնելու։ Իրենք ուզում են ինձ, ձեզ, բոլորիս բերել փողոցի մեջտեղ, իբր հաղթել են։ Բայց մենք չպետք է իջնենք այդ մակարդակի»։
Բագրատ սրբազանի մասնակցությամբ լուսանկար է պտտվում սոցիալական ցանցերում, որը իշխանության համախոհներն ու ՔՊ-ականները մեկնաբանում են, թե նա երեկույթների է մասնակցել։ Անդրադառնալով այդ լուսանկարին՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Սա կամ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում է, կամ Թեքեյան մշակութային միությունում է, կամ Պոլսահայ միությունում է։ Նոր տարի է, համայնքային միջոցառում է սա, Նոր տարվա գիշերն է սա, ես էլ զգեստով չեմ։ Հիմար եք դուք, այդքան բան, ոչ կյանք եք տեսել, ոչ համայնք, ոչ էլ մարդ եք ճանաչում ձեր կյանքում։ Այ մարդ, թող իրենց հունաստանները ցույց տան՝ մեր հաշվին տժժացող, իրենց բառերով ասած։ Թող իրենց վայելքները, հարսանիքները ցույց տան, երբ կացարանում երեխաներ են վառվում, իրենք գնում հարսանիքի քավոր են դառնում, մեծ հարսանիքներ անելով։ Դրա մասին թող խոսեն»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ