Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն «Ազգ»-ի հետ զրույցում ցավով է արձանագրում՝ մտահոգությունները իրականություն են դառնում: «Միշտ ասում էինք ու քաջ գիտակցում, որ Ադրբեջանն, առաջին հերթին, քանդելու է 1994-ից հետո կառուցված պաշտամունքային, հոգեւոր եւ աշխարհիկ շինությունները: Այդ քաղաքականությունը նոր չէ, դա սկսվել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Ապացույցը Մեխակավանի եկեղեցու, ինչպես նաեւ՝ օկուպցաված Արցախի մատուռների եւ մոնումենտալ հուշարձանների ոչնչացումն է»,- նշում է մեր զրուցակիցը:
Պատմաբանի գնահատականով՝ Բաքվի բռնապետի ձեռքը բռնող չկա, նա վաղուց խախտել է կարմիր բոլոր գծերն ու միջազգային կոնվենցիաները: Բայց զարմանալին ու զայրացնողն այն է, որ միջազգային կառույցները, որ միտված են հակամարտության գոտիներում պահպանել մշակութային կոթողներն ու, օրինակ, Եմենում, Աֆղանստանում, Սոմալիում կարողանում են հարց լուծել, Ադրբեջանի պարագայում քար լռություն են պահում. «Լուռ են բոլոր կողմերը՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը: Այսինքն՝ որեւէ գործողություն չկա, դրանից էլ օգտվելով՝ Ադրբեջանն ինչ ուզում, անում է»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: