Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց գյուղում փակ հանդիպում է անցկացնում գյուղացիների հետ։
Հիշեցնենք, որ երեկվանից Կիրանցի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ բողոքելով սահմանազատման գործընթացի դեմ, ինչն իրականում մարդիկ միակողմանի զիջում են համարում։ Պարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, երեկ հանդիպելով բնակիչների հետ, ասել էր, որ մարզպետը պատրաստ է հանդիպել նրանց, բայց առանց լրատվամիջոցների ներկայության։
Գյուղացիները բողոքում են, քանի որ սահմանազատման գործընթացի հետեւանքով գյուղի մի մասը՝ մասնավորապես, կամուրջը, ճանապարհը, նաեւ որոշ բնակելի տներ անցնում են թշնամու վերահսկողության տակ։
Երեկ երեկոյան Կիրանց է գնացել նաեւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Այս պահի դրությամբ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը։ Ինձ հետ զրույցներում կիրանցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որեւիցե խոսակցություն»,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է պատգամավորը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ