Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել

Մայիս 17,2024 10:54

Ֆասթ Բանկում մեկնարկել է «Փոխարկի՛ր և փոխանցի՛ր» ակցիան, որի շրջանակներում մինչև ս․թ․ մայիսի 31-ը սահմանվել է SWIFT համակարգի միջոցով փոխանցումների հատուկ սակագին՝ 1000 ՀՀ դրամ՝ ՌԴ ռուբլիով և 5000 ՀՀ դրամ՝ ԱՄԷ դիրհամով, վրացական լարիով, չինական յուանով և այլ արժույթներով փոխանցումների համար։

Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում, ապա SWIFT համակարգով միջազգային փոխանցում առնվազն փոխարկված գումարի չափով։ Սակագինը գործում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան, Ռուսաստան, Չինաստան և այլ ուղղություններով OUR տարբերակով դրամական փոխանցումների համար։

Միջազգային փոխանցումներ կարելի է կատարել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով գործող մասնաճյուղերում։
Հավելյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի պաշտոնական կայք։

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031