Մայիսի 16-ին Ադրբեջանի ոչ-կառավարական կազմակերպություններին միավորող «Բնապահպանությունն՝ առաջնային» միությունը, որ ըստ «Ազերթաջի» գերմաներեն տարբերակի «պայքար է մղում ՀՀ-ում հանքարդյունաբերության ապօրինությունների դեմ, Բաքվի բիզնես կենտրոնում ներկայացրել է «ՀՀ-ում հանքային պաշարների քարտեզը»:
«Ազերթաջը» իրազեկում է, որ ադրբեջաներեն, անգլերեն, հայերեն քարտեզը ներկայացրել է «Ադրբեջանցի քարտեզագիրներ» խումբը, իսկ հեղինակը 43-ամյա մասնագիտական փորձառությամբ Մուգաբիլ Բայրամովն է: «Քարտեզը կարեւոր տեղեկություններ է հաղորդում, մասնավորապես այն, որ ՀՀ-ն բնապահպանությանը խոշորագույն վնաս պատճառող հանքարդյունաբերողներին միտումնավոր տեղակայել են Ադրբեջանին մերձակա տարածքներում՝ Արեւմտյան Զանգեզուրի շրջակայքում, անդրսահմանային գետերի մերձակայքում»:
Մայիսի 16-ին միությունը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ բնապահպանների, միջազգային կառույցների հետ վերահսկել ՀՀ հանքարդյունաբերողներին:
Երբ կեղծ բնապահպաններին, ցեղասպաններին արտոնում են COP29-ի մենեջեր դառնալ, նրանք գին են վճարում՝ Արցախի հանքերը… Այժմ Հայաստանի՞ հերթն է:
Կարդացեք նաև
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարում ադրբեջանցի քարտեզագիրների հրապարակած քարտեզի հայերեն տարբերակն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում