Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է. «Կիրանցում ունենք խնդիրներ, որովհետև որդեգրել ենք «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը»:
«ՉԻ». Բայց կառավարությունը հայտարարել է, թե Կիրանցում մի բան էլ առաջխաղացում կա, 25 հեկտար մեզ են վերադարձնելու: Ու դա որպես ձեռքբերում են մատուցում:
Հիմա ասում է՝ խնդիրներ կան: Իհարկե, կան:
Որովհետև որդեգրել եք ոչ թե «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» բանաձևը, այլ «սահմանն անցնում է այնտեղով, որտեղ ձեզ կասեն» սկզբունքը: Այ, դա ավելի ճիշտ է:
Կարդացեք նաև
Սպասենք, տեսնենք, մնացած հատվածներում մեզ ինչ են ասում:
Հոդվածը՝ «Չորրորդ իշխանություն»-ից