Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսինքն՝ ո՞նց թե «կարծես թե համաձայնություն կա», դա որևէ կերպ գրավոր արձանագրվե՞լ է, թե՞ չի արձանագրվել։ Եվ ի՞նչ է նշանակում «ադրբեջանական կողմը հակված է». «ՉԻ

Մայիս 17,2024 08:30

Իշխանական քարոզչամիջոցներն ու «ֆեյքերն» արդեն երկու օր է՝ աղմուկ-աղաղակ են բարձրացրել, թե «էլ ի՞նչ եք ուզում, հլը մի բան էլ՝ Կիրանցի ուղղությամբ 25 հեկտար հող ենք հետ բերում, իսկ իրենց տարածքում հայտնվում է ընդամենը 2 տուն»։

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նոր ճանապարհ այնուամենայնիվ կառուցվելու է, Ոսկեպարում էլ շատ ավելի լուրջ խնդիրներ են առաջանալու, պարզապես ադրբեջանցիները «մեծահոգաբար» մի քիչ ժամանակ են տվել՝ մինչև կրքերը հանդարտվեն, որպեսզի հանկարծ Նիկոլի իշխանությանը մի բան չպատահի։ Վերադառնանք արդեն տեղի ունեցածին։

Ուրեմն՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը կատարվածը փայլուն հաջողություն է համարում, որովհետև սահմանազատման նույն սկզբունքը կիրառվելու է հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով, և մենք ոչ թե նոր սահման ենք գծելու, այլ խորհրդային սահմաններն ենք վերարտադրելու, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ պահի Ադրբեջանը դուրս է գալու մոտ 200 քկմ օկուպացված տարածքներից (Սյունիքում, Գեղարքունիքում, Ջերմուկի ուղղությամբ, և այլն)։

Հարց է ծագում՝ իսկ ադրբեջանական կողմը պաշտոնապես ընդունե՞լ է դա, թե՞ այդ «արձանագրված փայլուն հաջողությունն» ընդամենը Նիկոլի երևակայության արդյունքն է։ Եվ ահա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դիմում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, թե «ավելացնելու բան ունե՞ք», այսինքն` հավաստիացում է ուզում՝ «ճիշտ եմ ասում, չէ՞, Մհեր, դո՛ւ ես իրենց հետ խոսել»։

Եվ ի՞նչ է ասում Մհեր Գրիգորյանը։ Բառացիորեն՝ «կարծես թե համաձայնություն կա․․․ ադրբեջանական կողմը հակված է գործընթացը շարունակել․․․» և այլն։

Այսինքն՝ ո՞նց թե «կարծես թե համաձայնություն կա», դա որևէ կերպ գրավոր արձանագրվե՞լ է, թե՞ չի արձանագրվել։ Եվ ի՞նչ է նշանակում «ադրբեջանական կողմը հակված է»։ Այսօր հակված է՝ վաղը կարող է հակված չլինել, նման ընդհանուր տպավորությունների հիման վրա ո՞վ է միջպետական սահմաններ որոշում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031