Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը, ջրային, հողային և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացման հեռանկարները

Մայիս 16,2024 23:50

Մայիսի 16-ին շարունակվել է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը:

Համաժողովի երրորդ օրը մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հանդիպումով Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) պատվիրակության հետ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը, ջրային, հողային և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացման հեռանկարները և այլ հարցեր:

Հանդիպման ավարտին կնքվել է 2024-2027թթ. համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից՝ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է անցկացրել ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) պատվիրակության հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ենթակառուցվածքների ոլորտում:

Նախարար Հովհաննիսյանը հանդիպել է նաև Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր:  Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը: Նիդերլանդների ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգն իր հերթին բարձր է գնահատել ՎԶԵԲ տարեկան համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը:

ՀՀ ֆինանսների նախարարը հաջորդիվ հանդիպում է անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության հետ՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթյուի գլխավորությամբ: Կողմերն անդրադարձել են պետական ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցությանը, պետական գնումներին և այլ հարցերի:

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031