Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները:
Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է քաղաքաշինության, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ:
Կողմերը փաստել են, որ արդյունավետ իրականացվող ծրագրերը լավ հիմք են՝ նոր նախագծերի մեկնարկի համար:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն