Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնցքամարտիկները «պատերազմ» են գնում». Կարեն Աղամալյան

Մայիս 16,2024 23:03

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը այս օրերին ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում։ Տղաները նախապատրաստվում են Թաիլանդում կայանալիք օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին։

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Aravot.am-ին ասաց, որ բարդ մրցաշար է սպասվում եւ կարելի է ասել, որ տղաները գնում են «պատերազմ»։

«Քաշային կարգեր կան, որտեղ հանդես է գալու շուրջ 60-70 մարզիկ։ Իսկ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար որոշ բռնցքամարտիկներ ստիպված պետք է անցկացնեն առնվազն չորս մենամարտ»,-ասաց Կարեն Աղամալյանը։

Նրա խոսքով, մեր ընտրանուց միայն  Հովհաննես Բաչկովը դեռ չի հասցրել լրիվ ապաքինվել վնասվածքից ու դրա պատճառով չի մասնակցելու նաեւ այս մրցաշարին, իսկ մյուս տղաները  լավ մարզավիճակում են։

Գլխավոր մարզիչը մեզ  նաեւ տրամադրեց այն բռնցքամարտիկների անունները, որոնք մեկնելու են մրցավայր։

Թաիլանդի ռինգում կմենամարտեն 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ` զարթուր Բազեյանը, 63,5 կգ’ Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ’ Գուրգեն Մադոյանը, 80 կգ’ Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ’ Նարեկ Մանասյանը եւ +92կգ` Դավիթ Չալոյանը։

Մեր բռնցքամարտիկներն առայժմ Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր չունեն։

 

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031