Երեւանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում դերասանուհի Անաիս Սարդարյանին տրամադրված տարածքից հեռանալու պահանջ է այսօր ներկայացվել:
«Սենյակ էր հատկացված, որտեղ հավաքագրում էինք զոհված հերոսների երեխաների համար նվերներ»,- LIVE-ով իր հետեւորդներին տեղեկացրեց դերասանուհին:
Նրա խոսքով, այսօր վաղ առավոտյան են իրենց տեղեկացրել տարածքը լքելու մասին, ասել են՝ այնտեղ այլեւս անելիք չունեք: Դերասանուհին հիշեցրեց, որ զոհված հերոսների երեխաներին նվերներ տալուց բացի, նվերներ են տվել արցախցի երեխաների, Արցախում պայթյունից զոհվածների երեխաներին, օգնել են արցախցի հաշմանդամ երեխաներին, իսկ հիմա մեծ միջոցառում են նախատեսել Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերի մոտ 1000 երեխաների համար, հավաքում էին նվերներ: Նրա պատմելով՝ ընկերուհին է Մոսկվայից եկել, հետը բերել մեծ քանակությամբ կոշիկներ, որոնք տանելու էին Գեղարքունիք: Հենց այսօր վաղ առավոտյան էլ այդ կոշիկները տեղավորելու ժամանակ էլ տարածքից հեռանալու լուրն են ստացել:
Հիշեցնենք, որ փաստորեն քաղաքապետարանի տրամադրած տարածքը լքելու լուրը հաջորդեց դերասանուհու ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալուն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ