«Երբեք չէի ուզենա այսպես խոսել, բայց այս մարդիկ ստով եկել են, շարունակում են մնալ, դա պետք է վերջ դնել մեր երկրում: Սա արժեքների պայքար է, ժողովուրդ եւ այդ գաղափարների, արժեքների տիրույթում իրենք չեն տեղավորվում»,- այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարի այսօրվա օրը ամփոփելով՝ ասաց Բագրատ սրբազանը:
Նա նշեց, որ մինչեւ վերջ գնալու են «այս մարդկանց հեռացմանը, ուրիշ ձեւ չկա, այլընտրանք չեն թողել». «Հին տիկերի նոր գինի չի լցվում ու նոր տիկերի մեջ հին գինի չի լցվում, կպայթի ամեն ինչը»:
Բագրատ սրբազանը հայտարարեց. «Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ էս հրապարակում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ