Այսօր սուրբ Աննա եկեղեցու բակ էր եկել Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ ի աջակցություն Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Նրան լրագրողները հարցրեցին՝ ձեզ ինչպե՞ս հաջողվեց հասնել Հայաստան: Նա պատասխանեց. «Հանգիստ: Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա՝ եկա»:
Հարցին՝ իսկ Սամվել Բաբայա՞նը ինչպես եկավ՝ նա պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ, 120 հազար մարդ կա, ի՞նչ իմանամ ով ինչով եկավ»:
Հարցին՝ տեղեկություններ կային, որ ձեր տեղորոշման մասին տեղեկատվություն են տվել Ադրբեջանին, երբ դատարկվում էր Արցախը ու դուք ստիպված եք եղել սարերով ոտքով գալ, այդպե՞ս է՝ նա պատասխանեց. «Թող մնա գաղտնիք: Երբ որ պատկան մարմինները՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ ՌԴ-ի հարցում կանեն, ես կասեմ որտեղով եմ գնացել ու կասեմ՝ գնացեք, այսինչ տեղը նշաններ կան, իրենք կհամոզվեն»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ այսօր մի խնդիր ինքը ունի՝ ղարաբաղցիների վերադարձ: Թե ինչու են խառնվում ՀՀ քաղաքական հարցերին արցախցիները, իշխանափոխություն ուզում, երբ Փաշինյանին իրենք չեն ընտրել՝ Բալասանյանը պատասխանեց, որ Փաշինյանը իրավունք չուներ Արցախի անունից հանդես գալ ու դա է իրենց պատասխանը նրան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ