Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կառավարությունից 50 հազար չեմ ուզում, մուրացկան չեմ, եթե ես սեփական բնակարան ունեմ Երեւանում, ՀՀ կառավարության հաշվի՞ն եմ ձեռք բերել. Վիտալի Բալասանյան

Մայիս 16,2024 20:30

Այսօր սուրբ Աննա եկեղեցու բակ էր եկել Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ ի աջակցություն Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

Նա լրագրողների հետ զրույցում հարցին՝ իշխանություններն ասում են, որ Արցախը հանձնել են Արցախի պաշտոնյաները, ի՞նչ կասեք՝ պատասխանեց. «Մի հատ խրոնոլոգիան նայեք, էքսկուրսիա արեք 2018-ից այս կողմ, բոլորդ կիմանաք հանձնողներն ովքեր են: Ես ինչի՞ պիտի ասեմ: Ժամանակին  ես բարձրաձայնել եմ: 2018-ին իմ հարցազրույցները հետ տվեք ու կիմանաք ինչպիսի քաղաքականություն ենք վարել, որ Արցախն ու Հայաստանը ընկել են այսպիսի ծանր կացության մեջ»:

Հարցին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից տեղեկություն կա՞՝ նա պատասխանեց. «Ամենքն իր պատասխանատվության բաժինն ու մեղքը ունի, ես ավելի քան վստահ եմ, որ ժամանակը կգա եւ բոլորը պատասխանատվության կենթարկվեն: Նրանք, ովքեր կատարել են այդ հանցագործությունը»: Հարցին՝ այդ թվում եւ Սամվել Շահրամանյա՞նը՝ նա պատասխանեց. «Վերաբերում է նրանց, բոլորին, ովքեր պաշտոն են զբաղեցրել, ընդհուպ կարող է նաեւ ես, ինձ էլ վերաբերվի»: Նա ասաց, որ արցախցիները մոտ ժամանակներս հայտարարություն կանեն. «Այն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի պատասխանատուներն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երեքը պատասխանատու են, այդ փաստաթուղթը այս պահի դրությամբ ուժի մեջ է, անկախ նրանից, թե որ կետն է կատարվել, որ կետը չի կատարվել: Այսօրվա դրությամբ արցախցիները հայտնվել են Արցախի Հանրապետության տարածքից դուրս եւ 3 հանրապետությունների պատասխանատուները պարտավոր են նոյեմբերի 9-ի համաձայնագրի համաձայն ապահովել արցախցիների վերադարձը ԱՀ տարածք»:

Նա ասաց, որ արցախցիներին հատուցում են նախատեսում, որեւէ արցախցու չեն հարցրել, թե այդ ձեւաչափին ինչքանով են կողմ. «Ես համոզված եմ, որ որեւէ արցախցի չի խնդրում, չի ակնկալում, որ ՀՀ կառավարությունը տներով բավարարի, անձամբ ինձ որեւէ մեկը բան չի հարցրել, ես կառավարությունից տուն չեմ խնդրում, 50 հազար դրամ  չեմ խնդրում, ես մուրացկան չեմ: Պարտավոր են նոյեմբերի 9-ի պայմանագիրը կատարել: Արցախցիների անունից որեւէ մեկը իրավունք չունի որոշում կայացնի, պետք է անձնական հարցում անեն: Չեկեր են տալիս, մուրհակներ են տալիս, անունն էլ չեմ կարող ասել: Ես բոլոր արցախցիների անունից լիազորված չեմ խոսել, բայց կա մի ստվար զանգված, որի անունից կարող եմ ասել, որ արցախցիները դեմ են նման որոշումներին: Մենյուն կարդաք, ծիծաղելի է՝ ով բնակարան ունի Երեւան քաղաքում, իրավունք չունեն այդ բաներից օգտվել եւ այլն…Այսինքն, եթե ես սեփական բնակարան ունեմ Երեւանում, ՀՀ կառավարության հաշվի՞ն եմ ձեռք բերել էդ սեփական բնակարանը»:

Նա ասաց, որ հերյուրանքներ են տարածում, թե արցախցիներին փող են տվել, որ հանրահավաքներին մասնակցեն.«Չի կարելի, հերյուրանքներ են, բա երբ որ ղարաբաղցին 1918-ին Սարդարապատի ճակատամարտի մասնակցեցին, փողո՞վ էին եկել մասնակցեին ղարաբաղյան երկու գունդը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031