Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե խաղաղության պայմանագիրը լինի Երեւանի շուրջը՝ ասելով՝ բացի Երեւանի այսինչ թաղամասից, բոլորը հանձնում ենք». Բագրատ սրբազան

Մայիս 16,2024 20:02

Այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանն ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» այսօրվա պայքարի օրը:

Մինչ այդ նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե այս ընդվզումը չլիներ, իշխանությունները տարածքների հանձնման գործընթացը կարող է մինչեւ Սյունիք էլ հասցրած լինեին: Նա նշեց, որ մասնագիտական խմբեր են ձեւավորվել իր շուրջը՝ դասախոսական, ռազմական գործիչների, դիվանագետների. «Էս մարդիկ այլեւս չեն  հասկանում ում բռնեն, ում չբռնեն: Անչափահաս մեր քաջ տղուն բռնել են, արգելել են մասնակցել ցույցերի, ասել են՝ մանկատուն կտանենք, ուսուցիչների են գործից ազատել: Լավ, չեն վախենում, բայց այդ մարդկանց ինչո՞ւ են հալածում: Հալածանքը արդեն վախի նշան է, չէ՞»:

Խոսելով Խաղաղության պայմանագրի մասին՝ Բագրատ սրբազանն ասաց, որ բովանդակությունն է կարեւոր. «Միգուցե խաղաղության պայմանագիրը լինի Երեւանի շուրջը՝ ասելով՝ բացի Երեւանի այսինչ թաղամասից, բոլորը հանձնում ենք, որ խաղաղություն լինի, Սեւանա լճի այս ափով: Հետեւաբար, բովանդակությունն է կարեւոր»:

Բագրատ սրբազանն ասաց, որ իշխանությունները խավարի մթի մեջ անում են սահմանազատում. «Հուդան ե՞րբ մատնություն արեց…Սրա պատասխանը պետք է տան, չեն կարող չտան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031