ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հիմնավորել է, թե ինչ միջոցներով և ում համար է կառուցվում առանձնատունը:
«Հետք»-ի կողմից «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ՏԿԵՆ-ի լրատվական ծառայությունից հայտնում են նաև, որ`
-առանձնատունը կառուցվում է նախարարի եղբայրների կողմից՝ ծնողների համար։
-նախարարի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, եղբայրներն այժմ էլ շարունակում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել այնտեղ։