Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Վարչապետը, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Վարչապետը շեշտել է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես, ֆինանսական բնագավառում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցերի:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետի աշխատակազմ