ՀՀ Կենտրոնական բանկում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ողջունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2024 թ․ տարեկան հանդիպում և գործարար համաժողովին մասնակցող գործարարներին։
«Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա ընկերություններին Հայաստանի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ»,- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։