Ազգային ճակատ. Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։
Ուստի՝
— Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ։
— Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը։
Կարդացեք նաև
— Հիշեցնում ենք մեր «թեժ գծի» հեռախոսահամարը. 095088787:
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն