Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առևտրային ցանցը վաճառքը կազմակերպելիս պատասխանատու է ապրանքի,  այդ թվում՝ անվանման վերաբերյալ ստույգ տեղեկատվության տրամադրման համար. ՄՊՀ

Մայիս 16,2024 17:53

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին ընդունել է ««Լուստելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 207-Ա որոշումը, որի շրջանակում, ի թիվ այլնի, ձևավորել է առևտրային ցանցերի գործունեությանն առնչվող հետևյալ սկզբունքային դիրքորոշումները․

  1. առևտրային ցանցը մասնագիտացված սուբյեկտ է
  2. առևտրային ցանցը վաճառքը կազմակերպելիս պատասխանատու է ապրանքի,  այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ ստույգ և հավաստի տեղեկատվության տրամադրման համար
  3. առևտրային ցանցն ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ տեղեկատվության համար հիմք է ընդունում ապրանքի վրա կամ դրա մակնշվածքում առկա տվյալները, իսկ այն դեպքում, երբ համապատասխան ապրանքը կոնկրետ անվանմամբ ներկայացնելը, օրենսդրության համաձայն, պահանջում է սերտիֆիկատ կամ այլ փաստաթուղթ, ապա նաև այդ փաստաթղթերը։ Ընդ որում, վերոնշյալ փաստաթղթերի բացակայության դեպքում առևտրային ցանցը պետք է դրանք պահանջի մատակարարից և կրում է դա չանելու բացասական հետևանքները
  4. առևտրային ցանցը պատասխանատու չէ ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ սխալ տեղեկատվության տրամադրման համար, եթե վերջինս իր պարտականությունները կատարել է բարեխիղճ, այսինքն՝ սխալը պայմանավորված է ապրանքի վերաբերյալ տեղեկատվության համար հիմք հանդիսացած փաստաթղթերում առկա սխալով, իսկ առևտրային ցանցն իր հերթին ձեռնարկած ողջամիտ ջանքերով հնարավորություն չի ունեցել պարզելու տեղեկատվության ոչ հավաստի լինելը։ Ընդ որում, դա չի ենթադրում առևտրային ցանցի կողմից ոչ բնորոշ գործողությունների կատարումը, ինչպիսին է, օրինակ՝ ապրանքի բնութագրին համապատասխանությունը պարզելու նպատակով փորձաքննության իրականացումը։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը, «Լուստելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից («Չինար» սուպերմարկետ) «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերության արտադրության հավկիթները գնապիտակների վրա «Eco» բառի գրառմամբ իրացնելու առնչությամբ այն դեպքում, երբ դրանք առերևույթ չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, հարուցել է վարույթ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031