Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոն, որտեղ ամփոփված են հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները:
Մանուշյանն, ի դեպ, միակն է, որը լինելով ոչ Ֆրանսիայի քաղաքացի՝ ամփոփվել է Պանթեոնում: