ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի վեցերորդ նիստը: Քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր:
Օրակարգում ընդգրկված հարցերից՝ ՀՀ Շիրակի մարզի Հառիճավանքի (հանրապետական նշանակության հուշարձան) տանիքի ջրամեկուսացման, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Սբ Խաչ եկեղեցու (տեղական նշանակության հուշարձան) վերականգնման և ամրակայման, ՀՀ Լոռու մարզի ք. Վանաձոր Տիգրան Մեծի պողոտա 41 շենք 43 բնակարան հասցեում («Հրապարակ Հայկի» հանրապետական նշանակության հուշարձան) պատուհանի բացվածքը դռան բացվածքի վերակառուցման և մուտքի կազմակերպման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոսկերիչների փողոցի հ.4 (Երևանի Գինու գործարանի և «Հաղթանակ» կամրջի՝ հանրապետական նշանակության հուշարձանների հարակից տարածք) հողամաս հասցեում հասարակական նշանակության շինության կառուցման և ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոցի պահպանական գոտում գտնվող Ջիվանու փողոց հ. 80/1 հասցեի բնակելի տուն (ք. Գյումրի, Վ. Չերազի փող. հ. 5, պետ ցուցիչ՝ 7.1.4.227) տեղական նշանակության հուշարձանի ամրակայման և հարմարեցման (ադապտացիա) էսքիզային նախագծերը հետ են վերադարձվել լրամշակման:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ