Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել եք, մարդու ճակատագիրը շոու եք սարքո՞ւմ, ամոթ քեզ»․ վիճաբանություն՝ պատգամավորի մասնակցությամբ

Մայիս 16,2024 17:29

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ բողոքելով սահմանազատման գործընթացի դեմ, ինչը մարդիկ իրականում միակողմանի զիջում են համարում։

Կիրանց է գնացել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Վիճաբանություն տեղի ունեցավ Գեղամ Նազարյանի եւ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի միջեւ։ Գեղամ Նազարյանը հարցնում էր, թե նպատակը ո՞րն է, որ մարդիկ ճանապարհ են փակել։ «Ես չեմ փակել ճանապարհը, ժողովուրդն է փակել, դու էլ միացիր»,- ասաց Մախսուդյանը։ «Ո՞ւմ հետ միանամ, դու ինձ հարցնում ես՝ ես ժողովրդի հետ միանում եմ, թե չէ՞, ամոթ քեզ ուրեմն»,- արձագանքեց Գեղամ Նազարյանը։

Այնուհետեւ պատգամավորը բարկացավ ու հայտարարեց․ «Եկել եք, մարդու ճակատագիրը շոու եք սարքո՞ւմ»։

Այնուհետեւ վիճաբանություն տեղի ունեցավ Գեղամ Նազարյանի եւ լրագրող Անի Գեւորգյանի միջեւ։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եվրոպական և ռուսական մամուլը շեշտը դնում է նրա վրա որ Կիրանցում կարևորագույն ստրատեգիկ նշանակություն ունեցող զիճումներ են տեղի ունենում (Լե Ֆիգարո, Կոմմերսանտ,…): Հուշում են, որ նույն ձևակերպումով արվելու են զիճումներ Սյունիքում;
    Ինչո՞ւ չեք տեսնում կատարվողի այս պատկերը` կիրանցով փորձարկում են Սյունիքի մասնատումը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031