«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել Կիրանցում այսօր տեղի ունեցող իրադարձությունների եւ հետագա անելիքների մասին։
«Երեկ գիշեր մթության քողի տակ տեղի է ունեցել այս տխրահռչակ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում արձանագրել ենք հետեւյալը՝ այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։ Դա է վկայում արձանագրության համաձայնությունը, մամլո հաղորդագրությունը եւ կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տրված, այսպես կոչված, պարզաբանումները։ Այն տեղի է ունենում ի հաշիվ մեր պետության, մեր ժողովրդի, մեր կյանքի եւ ընդհանրապես մեր գոյության», – ասաց նա։
Ըստ նրա՝ իշխանությունների վրա որեւէ ազդեցություն չունեցան իրավական այն լայն հիմնավորումները, որոնք տրվել են բազմաթիվ մասնագետների կողմից եւ այն լայն անհամաձայնությունը, որը հայտնել են քաղաքացիները։ «Դա եւս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք Սահմանադրության, օրենքների, իրավունքի, ինքնության, բարոյականության, տրամաբանության բոլոր տեսակի չափանիշներին հակառակ անձանց հետ։ Այդ իմաստով անհրաժեշտություն է դարձել մեր կյանքում ոչ թե գնալ հետեւանքների հետեւից, այլ ուղղակի վերացնել պատճառները։ Պատճառը մեկն է, այն Երեւանում է, եւ այլեւս հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով, համառ կամքով, համբերությամբ եւ վստահությամբ հեռացնել այս իշխանությանն իր ամբողջ ապօրինություններով հանդերձ եւ նոր կյանք հաստատելու մեր երկրում։ Սա արյունաքամության ամբողջական շղթա է, որը պետք է կանգ առնի։ Եվ մենք մեր առաջիկա գործողություններով, որոնց մասին մանրամասնորեն եւ որոշակիորեն կոնկրետ կետով կներկայացնենք ձեզ, պետք է ընթանանք այս ճանապարհով։ Այլ ելք, նախընտրություն մեզ համար չկա», – նշեց նա։
Բագրատ սրբազանը հավելեց․ «Բոլորիդ հրավիրում ենք, որպեսզի այս պատրաստակամությամբ ու հանձնառությամբ ծրագրենք մեր առաջիկա քայլերը եւ այն իրականացնելու հանձնառությունը ստանձնենք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կիրանցով ստուգում են Սյունիքի մասնատման մոդելը:
Եվրոպական և ռուսական մամուլը շեշտը դնում է նրա վրա որ Կիրանցում կարևորագույն ստրատեգիկ նշանակություն ունեցող զիճումներ են տեղի ունենում (Լե Ֆիգարո, Կոմմերսանտ,…): Հուշում են, որ նույն ձևակերպումով արվելու են զիճումներ Սյունիքում;
Պահեք կատարվողի այս պատկերը` Կիրանցով փորձարկում են Սյունիքի մասնատումը:
Կիրանցով ՀՀ իշխանությունը և Թ-Ադրբջ ալիանսը ստուգում են Սյունիքի մասնատման մոդելը:
Եվրոպական և ռուսական մամուլը շեշտը դնում է նրա վրա որ Կիրանցում կարևորագույն ստրատեգիկ նշանակություն ունեցող զիճումներ են տեղի ունենում (Լե Ֆիգարո, Կոմմերսանտ,…): Հուշում են, որ նույն ձևակերպումով արվելու են զիճումներ Սյունիքում;
Պահենք կատարվողի այս պատկերը` Կիրանցով փորձարկում են Սյունիքի մասնատման մոդելը: