Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի կողմից ֆինանսավորման կասեցում ՀԱՊԿ-ի համար ողբերգություն չէ, Երևանը դուրս չի գալիս կազմակերպությունից. Պանկին

Մայիս 16,2024 16:00

«Հայաստանի կողմից ֆինանսավորման կասեցում ՀԱՊԿ-ի համար ողբերգություն չէ, Երևանը դուրս չի գալիս կազմակերպությունից»,- ինչպես հայտնում է News.ru-ն, «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական ֆորումի նիստից հետո ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը: Նա նշել է, որ կազմակերպությունը շարունակում է իր կյանքը։

«ՀԱՊԿ-ի գոյության ընթացքում եղել են իրավիճակներ, երբ երկրները մի քիչ ուշացրել են իրենց մուծումները, մաս-մաս են վճարել։ Իսկ ռազմաքաղաքական տեսանկյունից ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետագա դիրքորոշումը որոշվելու է ելնելով նրա ազգային շահերից, որոնք նա պետք է լավ ներկայացնի ու հասկանա, ինչպես նաև երկրի անվտանգության ապահովման հնարավորություններից»:

«Հայաստանը ՀԱՊԿ-ում հուսալի դաշնակիցներ ունի, Մոսկվայում հույս ունեն, որ Երևանը կվերականգնվի շարքում»,- հավելել է Պանկինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031