ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցները մայիսին այցելել են ապօրինաբար պահվող հայ գերիներին, ԶԼՄ-ներին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այցի ընթացքում անհատական հանդիպումներ են եղել, գերիներին հնարավորություն է տրվել կապվել ընտանիքի անդամների հետ», -ասաց նա՝ հավելելով, որ խոսքը Բաքվի կողմից հաստատված անձանց մասին է։