ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանը շարունակում է «խաղաղության» կառուցմանը միտված անթաքույց քայլեր ձեռնարկել։
Այսօր, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հրետանային ստորաբաժանումներով կրակահերթով մարտավարական վարժանքներ են անցկացվել։ «Զորավարժությունների պլանի համաձայն՝ մշտական տեղակայման կետերից վայրեր դուրս բերված ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքեր զբաղեցնելու և մարտական կիրառման համար կայանքներ պատրաստելու խնդիրները:
Հաջողությամբ ավարտվել են նաև առկա ունիվերսալ ռադարային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով երևակայական թշնամու գործողություններին հետևելու, թշնամու հրետանային զենքին հակազդելու և հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ օդային հետախուզական միջոցների հայտնաբերման և չեզոքացման խնդիրները», – նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Ես ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս տարվա մեկնարկից ի վեր Ադրբեջանն արդեն երեսուն համատեղ ու անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել։ Բայց եկեք ծառեր տնկենք՝ պաշտպանվելու համար ու այս ամենը չնկատելու տանք․․․