ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը՝ Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ․ երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու»:
ՀՀ կառավարությունը որպես դրական լուր է ներկայացնում հայ հանրությանը այն, որ հայկական եկեղեցին մնում է Հայաստանին։ Պատկերացնո՞ւմ եք ուր ենք հասել։ Երևի այդ եկեղեցին նեանդերթալյան ժամանակի ադրբեջանցիներն էին կառուցել, բարի կամք ցուցաբերելով թողեցին մեզ։ Ադրբեջանի կազմում բազմաթիվ եկեղեցիներ, հայկական մշակութային ժառանգություն թողած կառավարությունը մեզ «աչքալուսանք է տալիս»։
Ինչ վերաբերվում է ճանապարհին, ապա այսպես կոչված, զգայուն խնդիրներն ընդամենը հետաձգվել են։
Կարդացեք նաև
Փաշինյանի դեմ աճող բողոքի ալիքի ֆոնին, վստահ եմ, որ հորդորել է Ալիևին շատ չճնշել, սպասել, որ ալիքը մարի, հետո կանցնի մնացած խոստումների կատարմանը։ Ես շատ լավ գիտեմ Ալիևի քաղաքականությունը, նա ոչինչ չի զիջելու, նա ուղղակի կսպասի ավելի հարմար ժամանակաշրջանի, քանի որ իր համար կարևոր է Փաշինյանի մնալն իշխանության։