«Թուրքիան այսօր» լրատվական ալիք. Politico-ն պարզել է, որ Թուրքիան օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները՝ ռուսական նավթամթերքները թուրքական պիտակավորելով։
Անցած տարվա ընթացքում Թուրքիան 105%-ով ավելացրել է Ռուսաստանից նավթամթերքի գնումները։ 107%-ով էլ աճել է դրա վաճառքը Թուրքիայից ԵՄ։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մինչև 3 միլիարդ եվրո, որտեղ այն նշվում է որպես թուրքական և վաճառվում է Եվրոպային։