News.am. Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական բոլոր ութ գործիչների կալանքներն այս անգամ երկարաձգվեցին 5 ամսով: Սկզբում երկարձգվեց Արկադի Ղուկասյանի, այնուհետև մյուս վեց գործիչների, իսկ այսօր՝ Ռուբեն Վարդանյանի կալանքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը պատասխանել է NEWS.am-ի հարցերին:
-Տիկին Սահակյան, Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական բոլոր ութ գործիչների կալանքներն այս անգամ երկարաձգվեցին ոչ թե 4, այլ 5 ամսով: Սպասելի՞ էր սա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ տրամաբանությամբ է ընտրվում այս հնգամսյա ժամկետը:
-Երկարաձգումները, ցավոք, կանխատեսելի էին: Հասկանալի է, որ այս շինծու քրեական գործերում փաստական ու իրավական հիմքերը բացակայում են, և այս ժամանակն անհրաժեշտ է փաստեր կեղծելու և միջազգային հանրությանը համոզելու համար, թե այս անձանց պահելը իբր կարող էր ունենալ իրավական հիմքեր:
Այստեղ սակայն ուշագրավ է նաև այն, որ մարդու իրավունքների ստանդարտները, կալանքը որպես խափանման միջոց ընտրված անձանց համար, պահանջում են ժամկետի կրճատում: Հիմքերից զատ՝ այստեղ գործում է նաև պատշաճ ջանասիրության ստանդարտը, ինչը ենթադրում է, որ պետությունը պետք է ցույց տա, որ նախաքննության ժամանակահատվածում ապացույցների հավաքագրման ուղղությամբ ցուցաբերվել է պատշաճ ջանասիրություն, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով դեռևս կալանքը երկարաձգելու անհրաժեշտության կա: Եվ եթե այս պատշաճ ջանասիրությունը չի հիմնավորվում, ապա խափանման միջոցը ենթակա չէ երկարաձգման, կամ ենթակա է կրճատված ժամկետով երկարաձգման: Բայց այստեղ հակառակ տրամաբանությունն ենք տեսնում, ինչն անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի կոպտագույն խախտում է:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: