Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունից կիրանցիներին կրկին հրավիրում են հանդիպման, այս անգամ՝ Իջեւան

Մայիս 16,2024 13:42

«Ես ուզում եմ իմ հրաժարականը տամ: Ես ձեր հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ: Տա՞մ էդ հրաժարականը, ի՞նչ եք ասում: Հետո չասեք, թողեց, թռավ: Ես իմ ժողովրդի հետ եմ, ապրեմ էլ, մեռնեմ էլ ժողովրդի հետ եմ»,- այսօր Կիրանցի գյուղամիջում հավաքված կիրանցիներին մոտենալով՝ այս հարցը նրանց ուղղեց Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը (լուսանկարում):

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սահմանազատման աշխատանքները Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ համարեց բարեհաջող ավարտված:

«Հրաժարականի միտք չեմ տեսնում, դու միշտ էլ ժողովրդի հետ ես եղել, մենք դա տեսել ենք, դա գիտենք»,- միաբերան պատասխանեցին կիրանցիները:

Բնակիչները պնդեցին. «Մնա գյուղապետ, միայն թե վերեւներից ոչ մեկին մի ընդունի քո գրասենյակ»:

«Կառավարությունից մարդ է գալիս Իջեւան, ասում են ակտիվներից թող հավաքվեն, գան խոսենք»,-կիրանցիներին փոխանցեց այս լուրը գյուղապետը: Լուրը լսելուց բնակիչները զայրացան, վիրավորական արտահայտություններ նետեցին կառավարության անդամների հասցեին:

«Մենք՝ բոլորս էլ ակտիվ ենք, սաղս էլ խոսելու տեղ ունենք, Իջեւան գնալու չունենք, թող իրենք գան»,-հակադարձեց մի գյուղացի, որի ասածին միացան բոլոր բնակիչները:

«Եթե չեք ընդունում հրաժարականս, ուրեմն կմնամ, բայց իմ ժողովրդի հետ: Ես էս ժողովրդի գյուղապետն եմ, հանրապետության ինչ-որ մեկի շահերը պահողը չեմ: Էլի եմ ասում, կարող եմ հրաժարական տալ ու մնալ ձեր կողքին: Չեք ուզում հրաժարական, էլի ձեր կողքին եմ»,- եզրափակեց գյուղապետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031