Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդ փոխհատուցումը, որ տալու եք ժողովրդին, գնացեք ռեստորաններում՝ կարող է մի երկու բան պակասել է, էդ էլ կերեք. կիրանցիները՝ կառավարության խոստացած փոխհատուցման մասին

Մայիս 16,2024 13:08

Կիրանցի բնակիչները հուսահատությունից իրենց տեղը չեն գտնում: Այսօր վաղ առավոտից կրկին գյուղամիջում են հավաքվել ու փորձում միմյանց մխիթարել:

«Ժողովրդի համա՞ր եք աշխատում, թե՞ ում համար»,- հուսահատ անընդհատ այս հարցն էր հնչեցնում կիրանցի մի տարեց կին:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սահմանազատման աշխատանքները Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ համարեց բարեհաջող ավարտված:

«Ժամանակ ձգեցին, բա ինչ արեցին: Էս սաղ խաղեր էր ամսի 15-ին խոսք տվին ու իրենց սեւ գործն արին, ու սաղ թաքուն, ոչ մեկ ոչ մի բանից տեղյակ չի եղել: Երեկ մեր կոչեցյալ փոխվարչապետն եկավ ներքեւը՝ Ղազախի արանքում թաքուն ստորագրեց: Իրիկունն էլ մեր կոչեցյալ վարչապետը լրիվ ստորագրեց, հողերը տվեց, պրծավ: Իրենք լրիվ կեղծիքի վրա են ապրում, մարդիկ վկայականներ ունեն, ամեն ինչ ունեն»,- լրագրողների հետ զրույցում դժգոհեց կիրանցի մի բնակիչ:

Լրագրողի դիտարկմանը, թե կառավարությունը փոխհատուցում է խոստանում, հավաքված կիրանցիները հեգնեցին՝ «թող տանի, հորը փոխհատուցի»: Ապա տղամարդկանցից մեկը շարունակեց. «Էդ փոխհատուցումը, որ տալու եք ժողովրդին, գնացեք ռեստորաններում՝ կարող է մի երկու բան պակասել է, էդ էլ կերեք, էդ փոխհատուցումը պահեք ձեզ համար: Մենք մեր ապրելն ենք այստեղ ուզում: Մենք մեր հողն ու տունն ունենք, մեր սրբությունը: Մեզ պետք չէ էդ փոխհատուցումը, էդ հավելավճարներն ավելացրեք, տվեք իրենց, մենք խաղաղ ապրել ենք ուզում: Ոչ թե տես՝ հլը ինչ արեց, հլը տես ճամփեն ոնց է բերել: Ոչ մի սահմանազատում չկա, սահմանազատումը երկկողմանի է լինում: Սահմանազատումը, որ լինում է, սկզբում խաղաղությունն են կնքում, հետո բոլոր ռազմական գերիները պետք է ազատ արձակվեն, նոր սահմանը գծվի: Իսկ ոչ մի բան չի արվել, մեր գերիները Բաքվում են, իսկ մենք ադրբեջանցի գերի չունենք: Սահմանն անցած ադրբեջանցուն բերում, ուտեցնում, խմեցնում են, կոստյումը հագցնում, ուղարկում Բաքու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031