«Ազատություն». Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ երեկ զինված անձը հինգ անգամ կրակել է 59-ամյա վարչապետի վրա, նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆիցոյին երեկ վիրահատել են։
«Ես շատ ցնցված էի։ Բարեբախտաբար, որքանով տեղյակ եմ, վիրահատությունը լավ է անցել, այս պահին նա կյանքին վտանգ չի սպառնում», – ասել է Սլովակիայի փոխվարչապետ Թոմաս Տարաբան:
Նրա խոսքով՝ փամփուշտներից մեկը վնասել է Ֆիցոյի ստամոքսը, իսկ երկրորդը դիպել է հոդերին:
Aktuality.sk-ը հաղորդել է, որ վարչապետի վիճակը կայուն է։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: